Ime Ches Gitem
Adana Project feat. Andre Simonian 👉 Իմը չես գիտեմ (Ime Ches Gitem)Իմը չես, գիտեմ (Lyrics) Երբ ցավից այրվել եմ Մեկ վայրկյան մարել եմ Ինքս ինձ խաբել եմ Ու քեզնով ապրել։ Քեզ ես հորինել եմ Ինքս ինձ կորցրել եմ Վիշտը իմ թաքցրել եմ Ու քեզնով ապրել։ Սրտիս մեկ հարվածը Մտքիս հորինածը Կյանքիս ողջ իմաստը Դու ես միշտ եղել Քեզնով մութը լույս է Քեզնով կյանքը հույս է Գիտեմ, որ իրական չես Իմը չես, գիտեմ։ Երբ լինես հեռվում դու Ու լքված քայլես դու Քո ծարավ շուրթերին Թող առու դառնամ Թե մթնեն լույսերը Ու հոգնեն կոպերը Քո լռող քայլերին Ես փարոս դառնամ։ Սրտիս մեկ հարվածը Մտքիս հորինածը Կյանքիս ողջ իմաստը Դու ես միշտ եղել Քեզնով մութը լույս է Քեզնով կյանքը հույս է Գիտեմ, որ իրական չես Իմը չես, գիտեմ։
Submitted by Celtic Frost — Jul 23, 2026